211652_close_icon
views-count1359 դիտում article-date 18:28 28-10-2019

Հայաստանի Մ-19 հավաքականը՝ ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» դափնեկիր

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար խաղի» աղյուսակը, որն ամբողջությամբ կարող եք տեսնել ստորև․ Թիմ Միավոր Խաղերի քանակը 1 Հայաստան 8․7333 2 Ֆրանսիա 8․5624 3 Իսպանիա 8․3005 4 Չեխիա 8․1663 5 Պորտուգալիա 8․0005 6 Նորվեգիա 7․9163 7 Իռլանդիա 7․6254 8 Իտալիա 7․3333 Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կկայանա ԵՎՐՈ Մ-19 2021-ի որակավորման փուլի վիճակահանությանը, որին, որպես նախորդ առաջնության տանտեր երկրի հավաքականի ավագ, կմասնակցի նաև Արսեն Եղիազարյանը։

Նմանատիպ նյութեր