211652_close_icon
views-count2179 դիտում article-date 16:12 28-10-2019

Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով. նախկին փոխոստիկանապետը սկսում է փաստաբանական գործունեություն

Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը: «Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար: Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն...»,- ասված է նրա գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր