211652_close_icon
views-count2186 դիտում article-date 15:20 28-10-2019

Գալոյանի դոկտորական ատենախոսության նույնիսկ հիմնական առաջարկություններն են բառացի արտագրված, այդ թվում՝ որպես գիտական «նորույթ» ներկայացվածը. ՀՊՏՀ ուսանողներ

Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության նույնիսկ հիմնական առաջարկություններն են բառացի արտագրված, այդ թվում՝ որպես գիտական ՆՈՐՈւՅԹ ներկայացվածը: Հրապարակում ենք նաև ամբողջովին արտագրված հերթական ենթագլուխը: Մենք մի քանի անգամ նշել էինք, որ այս անարդար, խտրական մոտեցմամբ և արտագրության փաստերը թաքցնելով Դ. Գալոյանի հովանավորողները հենց նրան են վնասում: Ակնհայտ է, որ Դ. Գալոյանը ևս չի գիտակցում, որ արդեն բոլորի համար պարզ դարձած փաստերը հերքելու հետևանքով ոչ միայն ավելի վատ դեպքեր են բացահայտվում, այլև նա ապացուցում է բոլորին, թե որքան անազնիվ են իր խոսքերը: Եվ այսպես, Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության հերթական ենթագլուխը՝ 2.2.-ը, ամբողջությամբ արտագրված է 2004թ.-ին գրված հոդվածից՝ https://bit.ly/2JrfLxH, իսկ հղումը այդ սկզբնաղբյուրին բնականաբար բացակայում է: Բնական է, որ ամբողջությամբ արտագրելու դեպքում նույնիսկ հղումը չէր փրկի: Բայց սա դեռ ամենը չէ: Հոդվածի հեղինակների կողմից ներկայացված տնտեսական քաղաքականության ՉՈՐՍ առաջնահերությունները տիկին Գալոյանը վերագրել է իրեն, և, չբավարարվելով տվյալ ենթագլխի արտագրությամբ, նույնությամբ ներկայացրել է նաև եզրակացությունների բաժնում՝ որպես սեփական առաջարկություն: Արտագրված հերթական ենթագլուխը մնացածի հետ միասին մաս առ մաս կներկայացնենք ինչպես հանրությանը, այնպես էլ համապատասխան օղակներին, սակայն այս պահին հրապարակում ենք ենթագլխի ամփոփիչ պարբերությունը, որպեսզի ամեն բան պարզ դառնա բոլորի համար: Ինչպես տեսնում եք կից նկարից, այն ամբողջությամբ թարգմանված է վերոնշյալ հոդվածի համապատասխան հատվածից: Նկարում երևում է նաև, որ եզրակացությունների և առաջարկությունների բաժնում Դ. Գալոյանը այդ ՉՈՐՍ առաջնահերթությունը ներկայացրել է որպես սեփական առաջարկություն: Դեռ ավելին՝ 4-րդ առաջնահերթությունը, որն առնչվում է փոքր ծավալով բարձրարժեք ապրանքների արտահանմանը, ներկայացվել է որպես ատենախոսության գիտական ՆՈՐՈւՅԹ: Մեզ այս պահին միայն մեկ հարց է հետաքրքրում. շ ռուսական կուրսային աշխատանքներից և սիրողական այլ աղբյուրներից մեծածավալ «copy paste»-ների մի քանի տասնյակ դեպքեր, արտագրություններ բակալավրի ուսանողների համար կազմված ուսումնական ձեռնարկներից, «BlogNews»-ի հոդվածի ծայրից ծայր «copy paste» դոկտորական ատենախոսությունում, պրոֆեսորի կոչման համար ներկայացված գրեթե բոլոր գիտական աշխատանքները՝ արտագրված, դոկտորական ատենախոսության ամբողջությամբ արտագրված ենթագլուխներ, դոկտորական ատենախոսության արտագրված առաջարկություններ և գիտական նորույթ…. Այս փաստերը կարդացողները իսկապե՞ս մտածում են, որ կատարված մեծ անարդարությունից հետո հնարավոր է լինելու կոծկել դրանք և երբևէ լռեցնել արդարության համար պայքարողներին: Եթե այո, ապա դեռ շատ անակնկալներ են սպասվում: Հ.Գ. ԽԾԲ-ական կապերով մի խումբ անհատներ, որպես վերջին հույսի ստախոսություն, միտումնավոր կեղծ տեղեկատվություն են տարածում, թե մեր պայքարը կապված է նախորդ իշխանությունների հետ: Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, որ դա հիմարություն է և արվում է մեզ վարկաբեկելու նպատակով: Բայց եթե մի պահ ենթադրենք, որ մենք իրենց ասած «ռոբասերժականն» ենք կամ Բուլղարիայի ընդդիմադիր ուժերն ենք ներկայացնում... Դա Դիանա Գալոյանի արտագրության բացահայտ փաստերի հետ ի՞նչ կապ ունի: [b]ՀՊՏՀ ուսանողներ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր