211652_close_icon
views-count2053 դիտում article-date 13:54 28-10-2019

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Կանադայի խորհրդարանի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին և խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։ Նամակում մասնավորապես նշված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։ Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է հայկական նշանակության հարցերում Ձեր՝ որպես «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավարի ներգրավվածությունն ու աջակցությունը։ Վստահ եմ, որ Ձեր գործունեությամբ առաջիկայում ևս կնպաստեք Կանադայի և Արցախի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ խորհրդարանական գործունեություն»։

Նմանատիպ նյութեր