211652_close_icon
views-count28682 դիտում article-date 10:34 28-10-2019

Ամերիկացի փորձագետն առաջարկել է Վրաստանի Ջավախք շրջանում ամերիկյան զինվորականներ տեղակայել

Ամերիկացի վերլուծաբան Լյուկ Քոֆին, որը Heritage Foundation ազդեցիկ պահպանողական ինստիտուտի անդամ է, առաջարկում է Սիրիայից դուրս բերված ամերիկացի զինվորականներին տեղակայել Վրաստանում՝ երկրի հարավում գտնվող Ջավախք շրջանում, որի բնակչության մեծամասնությունը հայեր են, գրում է [url=https://jam-news.net/%d0%b0%d0%bc%d0%b5%d1%80%d0%b8%d0%ba%d0%b0%d0%bd%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%8d%d0%ba%d1%81%d0%bf%d0%b5%d1%80%d1%82-%d0%bf%d1%80%d0%b5%d0%b4%d0%bb%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b5%d1%82-%d1%80%d0%b0%d0%b7/?lang=ru]Jamnews[/url]-ը։ Այս մասին նա գրել է Թվիթերում։ «Շարունակություն․ Սիրիան լքող ամերիկյան զորքերը կարող են ուղղվել Վրաստան և ԻԼԻՊ-ի վերականգնման դեպքում արագ պատասխանի համար «հորիզոնից այն կողմ» ուժ դառնալ։ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի ռուսական հին ռազմաբազան, որը Ռաքայից 740 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այժմ Վրաստանն Իրաքից ավելի հուսալի է», – գրել է Քոֆին։ Քոֆին ընդգծում է, որ դա իր անձնական գաղափարն է, և Վաշինգտոնում այն չի քննարկվում։ Քննադատներին, որոնք կարծում են, որ Վրաստանում ամերիկյան զինվորականների տեղակայումը կփչացնի Թուրքիայի հետ Վրաստանի հարաբերությունները, Քոֆին խորհուրդ է տալիս ավելի լավ ուսումնասիրել թուրք-վրացական հարաբերությունները։ «Շատերն են հարցնում, թե ինչպիսի՞ն է լինելու լոգիստիկան։ Դա ընդամենը 750 կմ է։ Կարծում եմ, որ ԱՄՆ ռազմական ուժերն ի վիճակի են հաղթահարելու այդ տարածությունը։ Իսկ նրանք, ովքեր հարցնում են, թե ինչպիսին կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունները, պարզապես չեն հասկանում թուրք-վրացական հարաբերությունները։ Եվ այո, դա կկանգնեցնի նաև Ռուսաստանին», – գրում է Քոֆին։ Վրաստանում թերահավատորեն են վերաբերվում Քոֆիի առաջարկի ռեալ իրականացմանը։ «Լյուկ Քոֆին հետաքրքիր գաղափարներ ունենում է, նա լավ վերլուծաբան է և Վրաստանի ընկեր։ Սակայն թե նրա գաղափարներից ինչը կարելի է կյանքի կոչել, իսկ ինչը՝ ոչ, դա արդեն այլ հարց է։ Ընդհանուր առմամբ, այդ մարդն անում է այն, ինչ պետք է անի Վրաստանի կառավարությունն, իսկ ավելի ճիշտ, նա «անհանգստացնում է» Արևմուտքին և ողջ աշխարհին Վրաստանի վերաբերյալ գաղափարներով և Վրաստանի թեման միշտ արդիական է պահում», – կարծում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն և պաշտպանության ոլորտի փորձագետ Նոդար Խարշիլաձեն։ Միջազգային հարաբերությունների փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն ասում է, որ Քոֆիի նախաձեռնությունը հաճելի է հնչում, սակայն հեռու է իրականությունից։ «Շատ հաճելի է լսել այդ Քոֆիին։ Սակայն, ավելի լավ կլինի չմանրանալ և պահանջել ամերիկացի զինվորականներին տեղակայել ուղիղ Գորիում [շրջան, որը հարում է վրաց-օսական հակամարտության գոտուն, որտեղ տեղակայված են ռուս զինվորականները _JAMnews]», – գրում է Շարաշենիձեն Ֆեյսբուքում։

Նմանատիպ նյութեր