211652_close_icon
views-count64326 դիտում article-date 09:40 28-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 29–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է Nissan-ին, իսկ հետո՝ շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 36 MV 095 համարանիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի 01 LX 707 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և փլուզել այն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր