211652_close_icon
views-count1109 դիտում article-date 09:12 28-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք

Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1 հա, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ 2000 քմ, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին՝ 300 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում՝ 800 քմ, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր