211652_close_icon
views-count16759 դիտում article-date 23:35 27-10-2019

Վանաձորի վարորդների ակումբի նվերը վանաձորցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի վարորդների ակումբի (Vanadzor Drivers Club) անդամներն այսօր ֆլեշմոբ են իրականացրել, մեքենաներով պատկերելով «Վանաձոր գրությունը»: Վարորդներն այսկերպ շնորհավորել են Վանաձորի օրն ու վանաձորցիներին, նրանց մաղթելով անվտանգ երթևեկություն: Խումբն այս տարի կնշի ստեղծման 2 տարին: Այս տարիների ընթացքում խմբի անդամների կողմից տարբեր ֆլեշմոբեր են իրականացվել, երթեւեկության խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր են բարձրաձայնվել ու քննարկվել ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ պատկան մարմինների մոտ: Վանաձորի վարորդների ակումբի անդամներն, ի դեմս խմբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանի, մշտապես հետեւողական են երթեւեկությանն առնչվող խնդիրների լուծմանը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր