211652_close_icon
views-count3636 դիտում article-date 23:53 27-10-2019

Զավեն Բոյաջյանն ավարտել է Քեն Քիզիի՝ «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկամսյա ուշացումով վերջապես ԱՎԱՐՏԵՑԻ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը, որը տարվա մեծ մասը կլանեց: Էս ընթացքում վերահամոզվեցի. ամեն ինչ հնարավոր է թարգմանել հայերեն, մեր լեզվի հնարավորություններն իրոք ֆանտաստիկ են: Գիրքը թարգմանելու չափ հանգամանորեն ընթերցելիս նաև վերանայեցի կարծիքս Քիզիի ու նրա վեպի մասին (փաստորեն, թարգմանելը շատ օգտակար բան է, եթե էդքան տանջալի չլինի). Քիզին գրել է ամերիկյան գրականության ամենակարևոր (ու ամենատաղանդավոր) վեպերից մեկը: Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ չարչարվել, որ լավ լինի հայերեն: Գոհ եմ ոչ էնքան գործն ավարտելու, ինչքան գիրքը հայերեն ունենալու համար: Մի գլուխ երազում էի օր առաջ թարգմանությունն ավարտելու մասին, բայց շատ տխրեցի, որ գիրքն ավարտվեց. ինձ մենակ թողեց»:

Նմանատիպ նյութեր