211652_close_icon
views-count5592 դիտում article-date 23:11 27-10-2019

Արայիկ Մանուկյան. Զարմացա ու հիացա իմ սիրելի Անահիտ Բախշյանով. ՖՈՏՈՇԱՐՔ

Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ շատ սիրելի ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ ՀԵՏ՝ իմ լավ ընկերոջ՝ Վարդուհի Սիմոնյանի՝ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԻՆ նվիրված «Ընդհատումը վերջ չէ...» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերային... Շատերիս նման, ես ապրել եմ հոկտեմբերի 27-ի սարսափելի օրերը, ես կրել ու կրում եմ հոկտեմբերի 27-ի ցավը, հետևանքները, ազդեցությունները, շատերին եմ ճանաչել հոկտեմբերի 27-ին դաժանաբար սպանվածներից, ցավոք՝ նաև սպանողներից գլխավորին եմ ճանաչել... Անշուշտ, ճանաչել եմ նաև Յուրային՝ զուսպ ու խոհեմ, հանդարտ, արտաքուստ մեղմ, հավասարակշված ու հավասարակշռող, ճանաչել եմ նրա մերձավոր զինակցին՝ Աշոտին Նավասարդյան՝ հախուռն ու պոռթկուն, կրակոտ ու անսանձ...ու ինձ դժվար էր նոր զգացողություններ ունենալ, ... բայց ֆիլմում ես «ճանաչեցի» նաև Անահիտ Բախշյանին՝ այն մարդուն, որը մարդու օրինակ է, կողակցի, զինակցի, հավատարիմի, պայքարի ընկերոջ, ընտանիք տանողի օրինակ: Զարմացա ու հիացա իմ սիրելի Անահիտ Բախշյանով՝ համարձակություն ունենալ սպանդից կարճ ժամանակ անց հավաքել ընտանիքին ու ասել, որ «...իմ տանը սուգ չի լինելու...»: Գուցե իսկապես՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա...»: Գնալ սիրո հետևից բառիս բուն իմաստով մինչև աշխարհի ծայրը... Ես տեսա Անահիտ Բախշյանին և ավելի ու ավելի սիրեցի նրան... Ֆիլմի համացանցային պրեմիերան webtv.am-ով՝ հոկտեմբերի 28-ին...»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր