211652_close_icon
views-count1667 դիտում article-date 18:30 27-10-2019

Արարատ Միրզոյան. Բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում սպանվեցին Հայաստանի ԱԺ նախագահը, վարչապետը, այլ պետական այրեր։ Այդ օրը միշտ կմնա մեր նորանկախ պետության սև էջերից մեկը։ Այդ օրվանից 20 տարի անց մենք պետք է հիշենք ու հերթական անգամ դատապարտենք Հայաստանի բնական զարգացման ուղին խեղած այս ոճրագործությունը և ևս մեկ անգամ վերահաստատենք, որ բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր հասարակական-քաղաքական կյանքում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր