211652_close_icon
views-count3443 դիտում article-date 18:10 27-10-2019

Փրկարարները Բազումի լեռնաշղթայում հայտնաբերել են հրդեհի տարբեր օջախներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել 35 փրկարար: Տարբեր ուղղություններով իրականացվում են հետախուզման աշխատանքներ: Տարածքի հետախուզման արդյունքում 80 հա տարածքում հայտնաբերվել են հրդեհի տարբեր օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է մոտ 80 հա խոտածածկ տարածք: Ժամը 10:33-ին, անհրաժեշտությունից ելնելով, կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից ևս հինգ փրկարար: Դեպքի վայրում իրականացվել են հետախուզման աշխատանքներ, որոնք ժամը 20:10-ին մթության և տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են: *** Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր