211652_close_icon
views-count2370 դիտում article-date 23:26 26-10-2019

Հայկաձոր գյուղում այրվել է 900 հակ անասնակեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 17:50-ին: Այրվել են մոտ 900 հակ անասնակեր և մոտ 800 հակ ծղոտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1 թրթուրավոր տեխնիկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր