211652_close_icon
views-count83641 դիտում article-date 23:40 26-10-2019

Ռուսաստանում զինծառայողը ավտոմատով գնդակահարել է 8 ծառայակցի. պատճառը եղել է «դեդովշչինան». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Չիտայի շրջանի Գորնի գյուղում տեղակայված զորամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել. շարքային զինծառայող Ռամիլ Շամսուտդինովը ավտոմատի կրակահերթերով սպանել է 8 ծառայակցի, ևս երկուսը վիրավորվել են: Շամսուտդինովին ձերբակալել են, հարուցվելէ քրգործ: Նախնական տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին Շամսուտդինովին փոխել են ժամապահի դիրքում, որից հետո նա փամփուշտների պահունակը միացրել է ավտոմատին և կրակ բացել: Զորամասի հրամանատարության անանուն աղբյուրը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով: Հիմնական վարկածն այն է, որ սպանությունները տեղի են ունեցել ազգային հողի վրա ատելության պատճառով, որ ծառակիցները ամիսներ շարունակ ծաղրուծանակի են ենթարկել Շամսուտդինովին՝ նրա ազգության պատճառով: Զորամասում ծառայություն անցկացրած և հետագայում զորացրված մի քանի զինվոր պատմել են, որ այդ զորամասում ծաղկում էր «դեդովշչինան» և շատ հաճախ զինվորներին ստորացնողները հենց զորամասի հրամանատարներն են եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր