211652_close_icon
views-count9125 դիտում article-date 17:17 26-10-2019

Սա քաղաքական հետապնդում է իմ և իմ ընտանիքի նկատմամբ. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից իր ընկերությանը 480 մլն դրամ տուգանելու մասին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/25/mesrop-manukyan/3126002?fbclid=IwAR27FWI5oFZJXLUiAV99iGilx0J8Oi_DdMHJghfzz2zxoC7aSAUCW3E98PI]Tert.am[/url]-ը գրում է. «Անի» ԲԲԸ-ն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տուգանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: ՀԾԿՀ-ն ընկերությանը պարտավորեցրել է վճարել 480 մլն դրամ: «Անի» ընկերությանն է պատկանում Ախուրյան գետի ափին գտնվող ոռոգման ջրատարի վրա կառուցված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանը: «Տուգանում են, որ 6 կմ ջրանցքը տրամադրել են մեզ, չեն տրամադրել 16 մետրը: Կառավարության որոշմամբ է ջրանցքի 6 կմ հատվածը տրամադրվել մեզ, հիմա իրենք ասում են՝ չափագրել են, տեսել ենք, որ 16 մետրը ձերը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Անի» ԲԲԸ սեփականատեր Մեսրոպ Մանուկյանը: Սեփականատերը ընկերության դեմ իրականացվող գործողությունները պայմանավորում է իր քաղաքական հայացքներով, իր կենսագրությամբ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/25/mesrop-manukyan/3126002?fbclid=IwAR27FWI5oFZJXLUiAV99iGilx0J8Oi_DdMHJghfzz2zxoC7aSAUCW3E98PI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր