211652_close_icon
views-count55507 դիտում article-date 16:14 26-10-2019

Արարատ Միրզոյանի խայտառակ ելույթը Ստրասբուրգում. Hayeli.am

[url=https://hayeli.am/?p=153150&l=am&fbclid=IwAR3PZyFnYnZX9TnmPrDSzPKyCaUs4rblvJR2YeOrlXbZlG1UHL50nPZX6PE]Hayeli.am[/url]-ը գրում է. Նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում հանդես է եկել խայտառակ ելույթով: Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Արարատ Միրզոյանն իր ստրասբուրգյան ելույթում անդրադարձել է դատական համակարգի շուրջ ծավալվող հայաստանյան զարգացումներին և մասնավորապես խոսել Սահմանադրական դատարանի մասին. «Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն եւ փիլիսոփայությանը: Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան»: Փաստորեն Ազգային ժողովի նախագահը քաղաքական գնահատական է տվել Սահմանադրական դատարանի գործողություններին` մոռանալով սակայն, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է և պարտավոր չէ առաջնորդվել օրվա իշխանության քաղաքական շահերով: Երբ միջազգային բարձր հարթակից խորհրդարանի խոսնակը հայտարարում է, թե ՍԴ-ն շեղվել է սահմանադրական առաքելությունից և վտանգ է հանդիսանում ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, թերևս պարտավոր է հիմնավորել և կոնկրետ դեպք մատնանշել: Իր այս ելույթով Արարատ Միրզոյանը ըստ էության միջազգային ամբիոնից հաստատել է, որ ՍԴ-ն նոր իշխանության կողմից ենթարկվում է քաղաքական հալածանաքների: Ընդ որում, քաղաքական իշխանությունը դա չի էլ թաքցնում և այդ մասին հպարտորեն հայտարարում է միջազգային հարթակներից: Սա բացառիկ խայտառակ իրավիճակ է նաև ԵԽԽՎ-ի համար, որի օգնությամբ ՀՀ իշխանությունը փորձում է լոււծել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Ներքին ռեսուրսները` ռեպրեսիաները, հալածանքները, բանտարկություններն ու սպառնալիքները փաստորեն բավարար չեն, հեղափոխականները որոշել են «տղա բերել» նաև դրսից: Մանրամասներն՝ [url=https://hayeli.am/?p=153150&l=am&fbclid=IwAR3PZyFnYnZX9TnmPrDSzPKyCaUs4rblvJR2YeOrlXbZlG1UHL50nPZX6PE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր