211652_close_icon
views-count2373 դիտում article-date 15:52 26-10-2019

Հունաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը: Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 5-6-ը: Վերջին անգամ Հունաստանից նախագահի մակարդակով այց Հայաստան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ պետական այցով ժամանել էր Կարոլոս Պապուլիասը:

Նմանատիպ նյութեր