211652_close_icon
views-count1522 դիտում article-date 20:30 26-10-2019

Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել Արմաշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի երկու փամփշտատուփ, որից մեկը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի մի բնակչուհի կամավոր ոստիկաններին է հանձնել «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7,62 մմ տ/չ 46 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 10-ի սահմաններում, բաժին է ներկայացել Գեղանուշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՏՕԶ-8Մ» տեսակի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, Նոյեմբերյանի Օրբելու փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 30 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր