211652_close_icon
views-count1744 դիտում article-date 13:16 26-10-2019

Ճապոնիայում հեղեղումների պատճառով ավելի քան 3 հազար մարդ գիշերել է օդանավակայանում

Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեղեղումների պատճառով խափանումներ են առաջացել օդանավակայանից տրանսպորտային փոխադրումների համար: Օդանավակայանում գիշերած անձանց տրամադրվել են ծածկոցներ և սնունդ: Հեղեղումների պատճառով Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում մահացել է ինը մարդ, երկուսը համարվում են անհետ կորած:

Նմանատիպ նյութեր