211652_close_icon
views-count1492 դիտում article-date 12:34 26-10-2019

Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը խառնաշփոթ է ստեղծել Վաշինգտոնում

Ուկրաինայում ոչ դիվանագիտական մեթոդներ կիրառելուց մինչև ԱՄՆ-ի զորքերի հեռացումը Սիրիայից` արտաքին քաղաքականությանն առնչվող Նախագահ Թրամփի որոշումները Վաշինգտոնում համատարած քննարկումների առիթ են ստեղծել, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5139646.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Անկախ հնչած քննադատությունների` նախագահ Թրամփը ճիշտ է համարում ԱՄՆ-ի զորքերը թուրք-սիրիական սահմանից հեռացնելու իր որոշումը: “Նրանք մնացել են ավելի քան 10 տարի: Թող մեկ ուրիշը կռվի այսքան կյանքեր խլած հողի համար”,- ասում է Թրամփը: Որոշում, որը կայացվել է առանց Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի մասնակցության: “Ձեզ հետ խորհրդակցել էին զորքերը հեռացնելու որոշումն ընդունելիս”,- հարցնում է Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը: “Ինձ հետ չեն խորհրդակցել”,- ասում է Ջեյմս Ջեֆրին: Կոնգրեսի ՝Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության հետաձգման պատճառների շուրջ քննարկումներում պարզվեց, որ Սպիտակ տունն օգտագործել է Ուկրաինային տրվող օգնությունը` վերջիններիս ճնշելով որպեսզի հետաքննություն անցկացնեն դեմոկրատների և Ջո Բայդենի գործունեության շուրջ: Դեմոկրատներն իհարկե այս քայլը խստորեն քննադատում են : “Այն միտքը, որ ռազմական օգնության հատկացումը կարող էր հետաձգվել` նախագահի վերընտրմանն աջակցելու նպատակով, ազգային անվտանգությանը սպառնացող աննախադեպ խախտում է”,- ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը: Ուկրաինայի շուրջ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել իմփիչմենթի: “Մենք ունենք գործակալություններ, որոնց առաքելությունն է հետաքննել այսպիսի հարցերը: Եթե նախագահը ցանկանում էր հետաքննություն անցկացնել Բայդենների վերաբերյալ, ապա նա կարող էր այդ անել դիվանագիտական մեթոդներով”,- ասում է Թեքսասի համալսարանից` Շեննոն Բո Օբրայանը: Մասնագետների խոսքերով դիվանագիտական ճանապարների շրջանցման հետևանքով ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը թուլանում է աշխարհում: “Երբ նախագահի որոշումները երկմտանքի առիթ են տալիս Պետդեպարտամենտում, Պենտագոնում, հետախուզական գործակալություններում և Կոնգրեսում, ինչպես այս դեպքում է, ապա հարց է ծագում, թե արդյոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու գործընթաները համահունչ են”,- ասում է Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Մարք Սիմակովսկին: Սակայն Դոնալդ Թրամփն ընտրվել էր ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությունից շեղվելու խոստումի հիման վրա, և նրա աջակիցները վերջինիս լքելու նշաններ չեն ցուցաբերում: Սակայն Իմփիչմենթի գործընթացն ու Սիրիայի շուրջ նրա որոշումների քննադատությունը ցույց են տալիս, որ նախագահի ոչ բոլոր մեթոդներն են քաջալերվում:

Նմանատիպ նյութեր