211652_close_icon
views-count1710 դիտում article-date 10:04 26-10-2019

Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը. 2018 թ. համե­մատ նվազել է 4.8 տոկոսով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ըն­թացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմե­լով 574 մլրդ 429 մլն դրամ: Նշենք, որ իշխանությունները փոխել են գյու­ղատնտեսական արտադրանքի վերա­բերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ: Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է՝ ան­կախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ին­չը մտահոգիչ է»,: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր