211652_close_icon
views-count2131 դիտում article-date 09:36 26-10-2019

Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ մինչև 2025թ. Հայաստանի և Արցախի Հանրապետության բջջային կապի ծառայություններից օգտվողները ռոումինգի համար կվճարեն առավելագույնը 5 դրամ րոպեի համար: Ռոումինգի սակագնի իջեցումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2020թ. հունվարի 1-ից, ինչի շուրջ համաձայնագիրը «Ղ Տելեկոմի» և Հայաստանի բջջային կապի օպերատորների միջև կնքվել էր դեռևս այս տարվա սեպտեմբերի 6-ին: Միայն թե անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ ընդհանրապես հրաժարվել ռոումինգից, և հենց հաջորդ տարվանից: Օրինակ՝ Աբխազիայի և Ռուսաստանի միջև ռոումինգը ընդհանրապես բացակայում է, իսկ Տիգրան Սարգսյանն առաջարկում է ռոումինգը հանել ԵՏՄ երկրների միջև: Պատկերացնում եք չէ՞, Հայաստանից Ղազախստան խոսում ենք անվճար, իսկ Արցախ՝ ռոումինգով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր