211652_close_icon
views-count27648 դիտում article-date 23:07 25-10-2019

Շիրակի մարզի Արևշատ գյուղում տեղի ունեցավ բանաստեղծուհի, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Մետաքսեի հիշատակին նվիրված հերթական փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի՝ Մետաքսեի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից Մետաքսեին նվիրված հերթական մարզային փառատոնը։ Փառատոնը թվով 5-րդն էր, որին ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Արցախյան հերոսամարտի և մեր ժողովրդի լեգենդար հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան հերոսամարտի գնդապետ Արա Մուրադյանը, մշակույթի վաստակավո գործիչներ, Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմի Կիրակոսյանը, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գյումրու գեղագիտական ազգայինկենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արմինե Հակոբյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Վաչե Վարդանյանը, Գյումրու ժողգործիքների համույթի տնօրեն Մուրադ Մալխասյանը, Գյումրու ժողգործիքների համույթի մեներգչուհիներ Ասյա Երեմյանը, Նվարդ Հարությունյանը, Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Գրիգորյանը, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր, բանաստեղծուհի Մետաքսեի դուստր Լիլիթը։ Ելույթով հանդես եկան դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, ինչպես նաև գյուղապետ Սայադ Խաչատրյանը։ Գեղեցիկ կատարումներով ներկաներին մեծ հրճվանք պարգևեցին Շիրակի մարզի դպրոցներից ժամանած դպրոցականները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր