211652_close_icon
views-count2173 դիտում article-date 20:21 25-10-2019

«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավվել է

«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն՝ ՀՀ կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։ Այս մասին տեղեկացրին Կադաստրի կոմիտեից։ «Իսկ Հանրապետության մյուս գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների մեջ «Գույքի գրանցում» բաժնի վարկանիշը 2-րդ տեղում է: Յուրաքանչյուր երկրի «Գույքի գրանցում» բաժնի առաջընթացի ցուցիչը հաշվարկվում է 4 հիմնական չափանիշներով՝ Գույքի գրանցման գործընթացում ներառված քայլերի քանակը: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն քայլերով գործընթաց ունեցող երկրին: Ժամանակային ցուցիչ, որը հաշվարկվում է գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ օրերի քանակով: Առավելագույն միավորը տրվում է նվազագույն տևողությամբ գործընթաց ունեցող երկրին: Արժեքային ցուցիչ, որը մատնանշում է գործընթացի համար անհրաժեշտ ծախսի չափը: Ծախսերը հաշվարկվում են գույքի արժեքի տոկոսային հարաբերությամբ և, նախատեսվում է, որ այն պետք է հավասար լինի մեկ շնչին բաժին ընկնող եկամտի հիսունապատիկին: Որակի ապահովման ցուցիչ, որն իր հերթին բաղկացած է հինգ այլ ցուցիչներից՝ ենթակառուցվածքների հուսալիություն, տեղեկատվության թափանցիկություն, աշխարհագրական ծածկույթ, հողային վեճերի լուծման մեխանիզմներ և սեփականության իրավունքների հավասար հասանելիություն: Առավելագույն միավորը տրվում է որակի ապահովման առավելագուն միավորն ունեցող երկրին: 2020 թ. զեկույցի ցուցիչները հաշվարկված են մինչև 2019 թ. մայիսի 1-ը գրանցված տվյալների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։ [img]https://st0.shamshyan.com/editor/021088400157201965927850.jpg[/img]

Նմանատիպ նյութեր