211652_close_icon
views-count13232 դիտում article-date 21:53 25-10-2019

Պարեկային ոստիկանները երիտասարդին բերման ենթարկեցին գողությունից րոպեներ անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 24-ին վաղ առավոտյան, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Մոսկովյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկից գողություն է կատարվել։ Ահազանգից րոպեներ անց Կենտրոն վարչական շրջանում գիշերային ուժեղացված ծառայություն իրականացրած ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մի երիտասարդի բերման ենթարկեցին բաժին։ Պարեկող ոստիկանները հետապնդել էին նրան ու Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում բռնել։ Հետագա միջոցառումներով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածը այլ անձանց հետ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է արել։ Միջոցառումները շարունակվբում են այդ անձանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր