Լավրովի՝ Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ առաջիկայում Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: «[url=https://armenpress.am/arm/news/992989.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»,-նշեց Նաղդալյանը:
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Լավրովը կայցելի Հայաստան: