Հայաստանի վերափոխման ռազմավարական տեսլականը չափազանց կարեւոր է մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի վերափոխման ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը չափազանց կարեւոր են մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ տեսանյութ հրապարակել Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050-ի վերաբերյալ, որը մշակման փուլում է:
«Առանց դրա մեր գործողությունները կլինեն տարերային, անկանոն ու աննպատակ»,-ընդգծել է վարչապետը:
Տեսանյութում վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը, մասնավորապես, նշել է. «Եթե մենք որպես պետություն եւ ազգ, ուզում ենք ճեղքում ապահովել, դառնալ աշխարհի ամենաառաջադեմ ազգերից մեկն, ունենալ հզոր պետություն, մենք պետք է առաջին հերթին վերափոխենք մեր վերաբերմունքը մեր պետության հանդեպ եւ միմյանց հանդեպ: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը կերակրատաշտ չէ»: