211652_close_icon
views-count2088 դիտում article-date 16:38 25-10-2019

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմրցի Արցախի վետերանների հետ

2019թ․ հոկտեմբերի 27-ին ժամը 12-ին Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում կկայանա ընկերական խաղ Արցախի ֆուտբոլի վետերանների և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի միջև: Խաղը բարեգործական բնույթ է կրում և նվիրված է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկ ֆուտբոլիստների հիշատակին։ Հանդիպման կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան Մուտքը մարզադաշտ ազատ է։

Նմանատիպ նյութեր