1308 դիտում
14:46 25-10-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։
Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, աղետների ռիսկի կառավարման, տեխնիկական անվտանգության և հագեցվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները, արծարծվել են նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է՝ գերատեսչություններին պետական բյուջեից տրվող հատկացումները պետք է ծախսվեն նպատակային, և ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել, ինչպես նաև հանձնարարել հետևողական լինել կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
21:36 16-10-2019
Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները
974 դիտում
18:38 05-11-2019
Կառավարությունում քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը
1510 դիտում
22:48 14-10-2019
Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
385 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը