211652_close_icon
views-count773 դիտում article-date 12:39 25-10-2019

Տարածաշրջանային անվտանգային թեմաներով քննարկումները շարունակական են լինելու. «Առաջինը Հայաստան» նախաձեռնություն

Առաջինը Հայաստան (Armenia First) նախաձեռնության քննարկման թեման էր «Թուրքիա,Ադրբեջան՝ միջազգային անվտանգային սպառնալիքներ»։ Այս անգամ փորձագետների կողմից ներկայացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ու ռազմական նկռտումները։   Խոսվեց նաև Հայաստանի համար գոյություն ունեցող սպառնալիքների մասին։  Արևելագիտության ֆակուլտետի դեկան պարոն Ռուբեն Մելքոնյանն անդրադարձ կատարեց Թուրքիայի ազգայնամոլական քարոզչությանը՝ նշելով, որ այն շատ լավ է ընդունվում թուրք հասարակության կողմից։ Պարոն Մելքոնյանը շեշտադրումներ կատարեց Թուրքիայի դե ֆակտո տիրապետության տակ գտնվող Սիրիայի տարածքների և դրանց հետագա ճակատագրի մասին։ ՌԱԶՄ.info մասնագիտացված կայքի հիմնադիր տնօրեն Կարեն Վրթանեսյանը ուրվագծեց Հայաստանի ռազմական խնդիրների շրջանակը՝ ընդգծելով որ դրանք չեն պակասել նոր իրողությունների համատեքստում։ Խոսվեց նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների ավելացման և ռազմական հեռանկարների մասին։ Ադրբեջանագետ տիկին Արմինե Ադիբեկյանը մանրամասնեց Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, Ադրբեջանի փորձերի մասին Թուրքիային ամեն գնով ներքաշել Արցախյան հակամարտության գործընթացի մեջ, ինչպես նաև հնարավոր զսպման մեխանիզմների մասին։ Քննարկումները արտաքին քաղաքական, մասնավորապես, տարածաշրջանային անվտանգային թեմաներով շարունակական են լինելու: Առաջինը Հայաստան (Armenia First) նախաձեռնությունն իրականացնում է տարբեր մասնագիտական հարթակների փորձագիտական կարծիքների ներկայացում ինչպես նախաձեռնության անդամների, այնպես էլ հանրության համար: [b]ARMENIA FIRST նախաձեռնող խումբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր