211652_close_icon
views-count1664 դիտում article-date 13:55 25-10-2019

Առնվազն 50 հազար մարդ Է տարհանվելու Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով. NBC

Առնվազն 50 հազար մարդ Է տարհանվելու հանձնարարություն ստացել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի դեպարտամենտին: Հեռուստաալիքի տվյալներով՝ տարհանումը վերաբերում Է Սանտա Կլարիտա քաղաքի Քանիոն օկրուգին, որը գտնվում Է Լոս Անջելեսից հյուսիս ընկած շրջանում: Ինչպես նշում Է Deadline հրատակարությունը, ներկայում հրդեհը ճարակել Է 5 հազար ակր (մոտավորապես 2 հազար հեկտար) տարածք: 200-ից ավելի հրշեջներ են մասնակցում հրդեհաշիջմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր