211652_close_icon
views-count49416 դիտում article-date 10:48 25-10-2019

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են MIni Cooper-ը, Nissan Teana-ն, Toyota Alphard-ը և Mercedes-ը. վերջինն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են MIni cooper մակնիշի 06 RF 090 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 VN 694 համարանիշի, Toyota Alphard մակնիշի 01 OT 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 TA 659 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գազոնում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ճՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր փորձում են վերանորոգել վնասված երկաթե արգելապատնեշները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր