Նույն խախտումով Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն են դարձել նախարարներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:
ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն առանց մանդատից հրաժարվելու է առաջադրվել ու վարչապետ դարձել: Իրավապահները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաև, որ նույն խախտումով՝ առանց պատգամավորության մանդատից հրաժարվելու, Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն էլ դարձել են արդարադատության և աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարներ, իսկ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]