6946 դիտում
21:13 24-10-2019
Վլադիմիր Դավթյանը սպանությունը կատարել է «Ալավերդցի Վահագնին» իր հավատարմությունն ապացուցելու համար. վկայի ցուցմունքը. news.am
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 23-ին շարունակվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի գործով դատական նիստը։
Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/540771.html?fbclid=IwAR1qIFicVPaKEL4nDE6aJkUyiTSAMkBy5CCppGr8t-UYADl-Oduq93uuAVc]News.am[/url]-ը, մեղադրող դատախազը շարունակեց հրապարակել գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները։ Վկան պնդում է, թե իբր նախաքննության ժամանակ ցուցմունքները գրել է ՀՔԾ եւ քննչական կոմիտեի քննիչների հոգեբանական ճնշման ներքո։
Նախաքննության ժամանակ տված ցուցմունքներից մեկում վկան նշել էր, որ Վահագն Աբգարյանն իրեն պատմել է՝ «Մարցի ձոր» կոչվող անտառային տարածքում Վլադիմիր Դավթյանին Վահագն Աբգարյանի թիկնապահներից Կակուլ մականունով Գագիկ Մոսինյանը մի քանի անգամ տարել է կրակել սովորեցնելու.
««Օպել» մակնիշի ավտոմեքենայով, գնացել ենք Ալավերդու շրջանի «Մարցի ձոր» կոչվող անտառային տարածք, որտեղ Վլադիմիրը շիշ էր դնում, կրակում էր շշի վրա, կամ էլ կրակում էր ծառերի վրա: Ես անձամբ ներկա եմ եղել դրան երկու անգամ. կրակում էի իմ օրինական որսորդական զենքից՝ վինչեստերից, իսկ Վլադիմիրը կրակում էր Սոխակյանի ատրճանակից: Գագիկը նույնպես մի քանի անգամ Վահագնի ասելով Վլադիմիրին տարել է կրակելու, սակայն կոնկրետ որտեղ, ես չգիտեմ: Վլադիմիրը կարծես դարձել էր Վահագնի ֆանատը, նույնիսկ դաջվածք էր արել կրծքին՝ առյուծի տեսքով, տակն էլ «Վահագ» գրառումով: Այդ դաջվածքը Վլադիմիրը ինչքան գիտեմ կատարել է Վահագի հետ Երեւանում վարձով բնակվելու ընթացքում, իսկ թե որտեղ է դաջել տվել չգիտեմ: Այդ ընթացքում Վահագնը նույնիսկ կնքեց նրան, դարձավ նրա կնքահայրը: Կնունքի արարողությունն արվել է Օձուն գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցում, սակայն չեմ հիշում կոնկրետ երբ»,–նախաքննական ցուցմունքում նշել է վկան։
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, որ Վլադիմիր Դավթյանը դաջվածք ունի իր մարմնի վրա՝ «Վահագն» գրառմամբ, ինչին ի պատասխան վկան նշեց, որ չի տեսել, տեղյակ չէ։
Նշենք, որ քրեական գործում առկա է Վլադիմիր Դավթյանի մարմնի վրա առկա վերը նշված դաջվածքի լուսանկարը, որը եւս հետազոտվել է դատարանում։
Ցուցմունքներից մեկում վկան ասել էր, որ Կամո Փիրուզյանի սպանության համար ատրճանակը Վլադիմիր Դավթյանին տվել է Վահագն Աբգարյանը ու հայտնել, որ այն պատկանել է 2009թ. մահացած իրենց ընկեր Սոխակյանին։
«Ինձ հայտնի չէ՝ սպանությունը պատվիրելու համար Վահագն Աբգարյանը Վլադիմիր Դավթյանին նյութապես շահագրգռել է, թե՞ ոչ, բայց սպանության համար ատրճանակը տվել է Վահագնը: Բացի այդ, ինչպես նշել եմ Վահագնի հանձնարարությամբ Վլադիմիրը կրակելուն վարժվեց, իսկ 2017թ. հունիսի 13-ին էլ իրականացրեց Կամո Փիրուզյանի սպանությունը: Կարող եմ ասել, որ Վլադիմիր Դավթյանը այդ սպանությունը կատարել է զուտ Վահագն Աբգարյանին՝ իր հավատարմությունն ու նվիրվածությունը ապացուցելու համար»,–ասել էր նա։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/540771.html?fbclid=IwAR1qIFicVPaKEL4nDE6aJkUyiTSAMkBy5CCppGr8t-UYADl-Oduq93uuAVc]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
208 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
223 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ