211652_close_icon
views-count1692 դիտում article-date 21:45 24-10-2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի ՀՀ-ի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում։ Առանձին քննարկման առարկա է դարձել իշխանությունների կողմից հետեւողականորեն իրականացվող դատաիրավական համակարգի արդիականացման օրակարգը։ Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին։

Նմանատիպ նյութեր