211652_close_icon
views-count2364 դիտում article-date 23:42 24-10-2019

Հովհաննես Քոչարյանի ազատման պատճառը եղել է քաղաքական հայտարարություն անելը. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/24/1138744/]պաշտոնից ազատվելու[/url] պատճառների մասին հարցին: Վլադիմիր Կարապետյանն «[url=https://armenpress.am/arm/news/992846.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը: «Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ընդգծեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր