211652_close_icon
views-count1567 դիտում article-date 19:29 24-10-2019

ՀԾԿՀ նախագահն անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել: «[url=https://armenpress.am/arm/news/992848.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաղրամյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գազի գնի շուրջ տարվող բանակցություններին: «Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»,- նշեց Բաղրամյանը: Նրա խոսքով՝ այսօր բանակցություններ են ընթանում ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար: «Եթե ուղղակի պետք է գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրման արդյունքում, ու, քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է, ամեն դեպքում հունվարի 1-ին գազի գնի բարձրացում չենք կարող ունենալ»,- ասաց նա և հավելեց, որ բանակցում են 5-10 տարի ժամկետով գազի սակագին հաստատելու համար:

Նմանատիպ նյութեր