211652_close_icon
views-count1690 դիտում article-date 22:14 24-10-2019

Խաչաղբյուրում ավարտվել է ոռոգման ներքին ցանցի կառուցումը. մարզպետարան

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի երեք թաղամասերում բարելավվել է ոռոգման ջրի մատակարարումը նորակառույց ոռոգման ներքին ցանցի շնորհիվ, որն իրկականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ի նչպես Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 17 միլիոն 365 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել հոկտեմբերի 22-ին: «Կառուցվել է 850 մետր երկարության ոռոգման ներքին ցանց՝ երկաթյա կիսախողովակներով: Այդ ցանցի մի մասը հողաշեն էր, մի մասը՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, որն հիմնականում քայքայվել էր: Ջրի կորուստները շատ էին, մատակարարումը՝ դժվար: Եկող տարվանից արդեն ոռոգման խնդիրը լուծված կլինի 3 թաղամասերի համար: Գյուղի մնացած թաղամասերում եւս ոռոգման ցանցը պետք է հիմնանորոգվի կամ կառուցվի՝ շուրջ 5-6 կիլոմետր երկարությամբ, ինչը միջոցների սղության պատճառով պետք է անենք փուլերով: Եկող տարվա համար եւս կներկայացնենք սուբվենցիոն մեկ ծրագիր՝ ոռոգման նորոգված ցանցն ընդարձակելու նպատակով: Ոչ միայն ոռոգման ջրի կորուստներն են շատ, այլ նաեւ անբարեկարգ ու քայքայված առուներից ջուրը լցվում է մարդկանց նկուղները, ուստի այդ խնդիրը պետք է լուծենք ամբողջապես »,-ներկայացրեց Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանը:

Նմանատիպ նյութեր