211652_close_icon
views-count859 դիտում article-date 21:30 24-10-2019

ԱԳ նախարարի հանդիպումը Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին: Նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութան խորացումը և ընդլայնումը: Երկուստեք ընդգծվեց, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով տեղի ունեցող փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին բազմակողմ հարթակներում առկա փոխգործակցության առնչությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը կարևորեցին խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: ՉԺՀ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր