211652_close_icon
views-count10626 դիտում article-date 19:07 24-10-2019

Տեղի ունեցավ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 55 հասցեում, ժամանակակից ոճով վերանորոգված նոր տարածքում, արդեն գործում է «[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]» ՓԲԸ հասցեափոխված «ՄԱՍԻՍ» մասնաճյուղը: «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի նոր տարածքն ապահովված է բարձրակարգ սպասարկման և բանկային այլ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Մասնաճյուղի հանդիսավոր վերաբացման արարողությանը հրավիրված էին պաշտոնատար անձինք Արարատի մարզից, բարձրաստիճան հյուրեր և հաճախորդներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած մասնաճյուղը՝ այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները: Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից: [color=#EF2929] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը շարունակելու է մասնաճյուղերի արդիականացման գործընթացն ու հաճախորդներին նորարարական մոտեցումներով ներկայանալու իր քաղաքականությունը: Շուրջ 30 տարի [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ը մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ընդլայնելով մասնաճյուղային ցանցը: Բանկի համար առանցքային է մեր երկրի տարբեր մարզերում և համայնքներում ապրող քաղաքացիների համար ծառայությունների ամբողջական փաթեթը հասանելի դարձնելը: Բանկի բարձր վարկանիշը պահպանելու գրավականն է՝ հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու, յուրաքանչյուրին կարևորելու քաղաքականությունը: [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color], ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր