211652_close_icon
views-count3123 դիտում article-date 18:30 24-10-2019

ՀՖՖ-ն կհամագործակցի Konami-ի հետ

Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Ուրախությամբ հայտնում ենք, որ տևական բանակցություններից հետո այսօր ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։ Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։ Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով։

Նմանատիպ նյութեր