211652_close_icon
views-count66721 դիտում article-date 17:51 24-10-2019

ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի բանակը հեղինակազրկողների դեմ

Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Ընդ որում, այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է ահազանգել զորամասը ինքնակամ լքած զինծառայողի ազգական Քնարիկ. Գ.-ն, խնդրելով օգնել գտնել իրենց զինվոր տղային. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբեւէ որեւէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից: Երեխեն 5 օր է՝ ինքնակամ լքել է զորամասն ու դուրս եկել տարածքից»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/24/1138691/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջին օրվանից, երբ զորամասի հրամանատարությունն իմացել է զինվորի՝ զորամասը ինքնական լքելու մասին, նրան հայտնաբերելու գործում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Կապանի, Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում: Այս հրապարակման մեջ ոչ պետական գաղտնիքներ են բացահայտվում, ոչ զորամասի և այն լքած զինվորի տվյալները, մի խոսքով, տեղեկությունը հրապարակվել է բարեխիղճ լրատվության և լրագրողական էթիկայի բոլոր նորմերին համապատասխան: Իսկ ահա ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այս հրապարակմանը, այս էլ որերորդ անգամ անցել է տարրական էթիկայի և պետական ծառայողին հարիր վարքագծի բոլոր սահմանները: Իր ֆեյսբուքյան էջում նա իր արձագանքը սկսել է հետևյալ նախադասությամբ. «Բաքվում շատ սիրված հայկական «լրատվամիջոցներից» մեկը այսօր կրկին «փայլել» է: Թե բա զինվորի ազգականը զանգել է....»: Ինքներդ որոշեք, թե որքանով է ադեկվատ նման արձագանքը մեր հրապարակմանը, և որքանով է ադեկվատ մեր կայքի հասցեին նման որակումներ տվող պետական ծառայողը: Եթե որևէ հրապարակում Արծրուն Հովհաննիսյանի սրտով չի լինում, ապա նա չի խորշում նման լրատվամիջոցին ադրբեջանամետ համարել: Դա իր ամենահզոր փաստարկն է, որը կարող է ներկայացնել: Ավելիին ունակ չէ: Ու այդ նույն Արծրուն Հովհաննիսյանը գոնե մի անգամ կես բերան չի հիշատակել Գագիկ Շամշյանի անունը, թե ինչպես է վերջինս ապրիլյան պատերազմի առաջին իսկ ժամից առաջնագծում եղել և օպերատիվ լուսաբանել այնտեղ ընթացող ռազմական գործողությունները, մի անգամ դրվատանքի կես խոսք չի ասել, որ ֆոտոլրագրողը տասնյակ կամ հարյուրավոր (հաշիվը խառնել ենք) եղել է Հայաստանի և Արցախի նույնիսկ ամենահեռավոր զորամասերում, այնտեղից ֆոտո և տեսառեպորտաժներ ներկայացրել, լուսաբանել զորամասերի վիճակը, զինվորների կյանքը՝ արժանանալով հազարավոր զինվորների ծնողների երախտագիտության խոսքերին, ստանալով նրանց օրհնանքը: Ծնողներ, որոնք ուրախանում են՝ այդ ռեպորտաժներում տեսնելով իրենց առողջ, առնական դեմքերով զավակներին: Նորից ենք կրկնում՝ գոնե մի անգամ Արծրուն Հովհաննիսյանից նման բան չենք տեսել և եթե անկեղծ՝ չենք էլ ակնկալում: Մեր համար մի ծնողի շնորհակալությունը արդեն բավական է: Բայց կա մեդալի հակառակ կողմը. այսօր Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից զինծառայողի ինքնակամ լքելու և դրա շուրջ ընթացող զարգացումներին անդրադարձել է նաև [url=https://armtimes.com/hy/article/172312?fbclid=IwAR3L2EslvLG8O1uOhrKsnfAa9MgtgclBypY2bfp-FbAzC_cQtdbA_MnlTqw]Armtimes.com[/url] («Հայկական Ժամանակ») կայքը: Վերջինիս լրագրողը կապ է հաստատել այդ զինծառայողի մորաքրոջ հետ (մեր դեպքում զինծառայողի մորաքույրն էր կապ հաստատել, զգացեք տարբերությունը), հետո զինծառայողի մոր հետ, զրուցել նրանց հետ, ներկայացրել նրանց պատմածները՝ զինծառայողի անհետացման հետ: Այդ զինծառայողի ընտանիքի մասին է գրել և այլն: Այդ կապակցությամբ մեզ այժմ մի բան է հետաքրքրում. Արծրուն Հովհաննիսյանը չի պատրաստվո՞ւմ այս հրապարակման համար «Հայկական ժամանակին» ընդգրկել այն լրատվամիջոցների ցանկում, որոնց Բաքվում շատ են սիրում, թուրքն էլ տեսնում, ուրախանում է: Դրա համար բոլոր հիմքերը կան: Թե այդքան համարձակությո՞ւն չի ունենա: Թե՞ իր «դուխը» հերիքում է միայն ոչ իշխանամետ լրատվամիջոցների վրա: Եթե այդքան համարձակություն չունի, ապա խորհուրդ կտանք Արծրուն Հովհաննիսյանին այլ գործով զբաղվել և չարատավորել հայ զինվորին, հայ սպայի պատիվը, որովհետև լրատվամիջոցների հասցեին անվայել որակումներ տալը հեղինակազրկում է հենց իրեն: Իսկ մենք չէինք ցանկանա, որպեսզի մեր բանակում սպայի պատիվը բարձր չպահող անձինք լինեն: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հույս է հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարձագանքի մեր այս հրապարակմանը և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ բանակի անունը արատավորողների հետ խիստ վարվելու համար: Իսկ լրագրողական հանրությունից ակնկալում ենք անհրաժեշտ աջակցություն և Արծրուն Հովհաննիսյանի վարքագծին համապատասխան դատապարտում:

Նմանատիպ նյութեր