211652_close_icon
views-count1148 դիտում article-date 18:41 24-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.35-ին, Երևանի Մ. Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Ռենջ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.55-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Նիսան»-ի 4 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շրջանային փողոցում բախվել է ճամփեզրի տան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2113» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպել»-ը՝ բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են «Ռաբիզի դար» տարածքին հարակից թեյարան, որտեղ 16-ամյա մի աղջիկ, ձախ ծնկան շրջանում քերծվածքով և աջ թաթի սալջարդով, հայտնել է, որ վնասվածքները ստացել է փողոցն անցնելիս, ավտոմեքենայից զգուշանալով, ընկնելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.40-ի սահմաններում, 20-ամյա երիտասարդն իր վարած «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել վնասվածքներ: Բացատրական աշխատանքների արդյունքում երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի «Պորտավոր» հանդամասում կորցրել է կառավարումը և բախվել ծառի. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր