211652_close_icon
views-count2909 դիտում article-date 16:10 24-10-2019

Աշխարհում իտալերենի շաբաթվա շրջանակներում «Իտալերենը՝ բեմում». «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրն իտալերենի նրբերանգները փոխանցեց ձայնի‚ հնչյունների տեսքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխարհում իտալերենի շաբաթվա շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Դոլչե վիտա նոն ստոպ» համերգային ծրագիրը։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեն։ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն‚ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով երեկոյի բոլոր կազմակերպիչներին‚ ընդգծեց‚ որ այս տարի իրականացվող միջոցառումները կրում են «Իտալերենը՝ բեմում» խորագիրը։ Նա նշեց‚ որ ընտրված ձևաչափը տարբերվում է հաղորդակցության մյուս ձևերից‚ քանի որ երաժշտական հաղորդակցության պարագայում իտալերենի նրբերանգները փոխանցվում են ձայնի‚ հնչյունների տեսքով։ «Այս ծրագրի միջոցով իտալերենը ներկայացվում է հանդիսատեսին իր բազմազանությամբ։ «Իտալերենը՝ բեմում» խորագրով երեկոն ներկաներին կմատուցի բեմական հաղորդակցության բոլոր տարբերակները՝ ինտոնացիան‚ դիմախաղը‚ ժեստերը»‚- ասաց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Մոտ 75 րոպե տևողությամբ համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Նինո Ռոտայի, Էնիո Մարիկոնեի, Նիկոլա Պիովանիի և իտալացի այլ կոմպոզիտորների՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։ Ներկաները վայելեցին «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Մեկ անգամ Ամերիկայում», «Դոլչե վիտա», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքերը։ Երեկոյի ընթացքում էկրանին ներկայացվեցին հատվածներ սիրված կինոնկարներից‚ կատարվեց պատմական ակնարկ՝ անդրադառնալով իտալացի գրողներին‚ դասական կոմպոզիտորներին‚ արվեստագետներին։ Տեղեկացնենք, որ իտալերենի շաբաթն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Միջոցառումներին ավանդաբար միանում է նաև Հայաստանը։ Նախաձեռնության նպատակն է իտալերենի՝ որպես մշակութային լեզվի տարածումն է աշխարհում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր