211652_close_icon
views-count1617 դիտում article-date 14:36 24-10-2019

Կանխվել է ներնետման հերթական փորձը «Սևան» ՔԿՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 33,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 11,0 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր