211652_close_icon
views-count1984 դիտում article-date 14:34 24-10-2019

Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների դասընթացի ֆոնդհայթայթման հիմունքների փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնադրմանն ուղղված դասընթացի երրորդ փուլը: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից Կլո սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սոցիալական կենտրոնների, ինչպես նաև հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում վերլուծել են առաջին 2 փուլերի ընթացքում դասընթացներից ստացած տնային աշպատանքները, ամփոփել արդունքները: Այնուհետև դասընթացավարները ներկայացրել են ֆոնդհայթայթման հիմունքները: Եռօրյա դաընթացի ընթացքում մասնակիցները գործնական և տեսական աշխատանքի միջոցով նաև նոր գիտելիք են ձեռք բերել ռեսուրսների քարտեզագրման, դրամաշնորհային հայտերի պատրաստման հիմունքների, քրաուդֆանդինգի գաղափարի և կիրառման, արշավի ձեւակերպման և թիրախավորման (կարիք, առաքելություն, դեսպաններ և այլն), տեսանյութի սցենարի և նակարահանման և ֆոնդահայթայթման պլանի վերաբերյալ: Այնուհետև դասընթացավարներ Սուրեն Մխիթարյանը, Արեգ Թադևոսյանը և Վլադիմիր Սահակյանը գործնական աշխատանք են անցկացրել մասնակիցների հետ: Դասընթացի ավարտին նախանշվել են հետագա քայլերը, ինչպես նաև տրվել է հաջորդ փուլի մեկնարկը: Մարտի 22-ին մեկնարկել է սոցիալական ձեռնարկությունների հիմնմանն ուղղված դասընթացը: 9 ամիս տևող ուսումնական գործընթացի 40 մասնակիցները Կլոր սեղանի աջակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոններում և գործընկեր կազմակերպություններում շահառուներին սովորեցնելու են, թե ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն: Արդյունքում նախատեսվում է, որ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործող սսոցիալական կենտրոններում կհիմնվի առնվազն 3 սոցիալական ձեռնարկություն: Ծրագրի մյուս նպատակն է համայնքներում զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը, ինչը կօգնի համայնքների բնակիչներին ստեղծել սեփական եկամուտ և ազատվել սոցիալական աջակցության ծրագրերից ունեցած կախվածությունից: ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: ՀԿՍ-ն միակ հարթակն է Հայաստանում, որտեղ մեկտեղվում են Հայ Առաքելական, Հայ Կաոթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների գործողությունները և ջանքերը: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր