211652_close_icon
views-count1560 դիտում article-date 10:49 24-10-2019

Գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ով է և ինչու, այլև գնահատենք, թե ինչ է ասում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ բարեկամ և գործընկեր Թաթուլ Հակոբյանը փորձ է արել բացահայտել, թե ինչու են մարդիկ քննադատում ներկայիս իշխանություններին: Իսկապես, եթե փորձենք բաժանել իշխանությանը քննադատողներին ըստ կատեգորիաների, ապա, այո, այդ խմբերում կլինեն քոչարյանականներ, սերժականներ, նախանձողներ, «աբիժնիկներ», պաշտոն ուզողներ և այլն: (Ճիշտ նույն ձևով թաքնված և բացահայտ մոտիվներ կարելի է գտնել նաև իշխանությունը գովերգողների և դրա բոլոր քայլերը արդարացնողների մեջ, ինչպես նաև ընդհանրապես՝ որևէ հարցով որևէ խոսք ասողների դեպքում): Բայց նման բաժանումը քննադատության «օբյեկտին» (տվյալ դեպքում՝ իշխանությանը) դնում է չափազանց կոմֆորտային իրավիճակի մեջ. ցանկացած քննադատություն լսելիս, իշխանավորը կարող ասել՝ «հա՜, դե պարզ է, թե ինչու է նա այդ ամենն ասում՝ ինձ նախանձում է (պաշտոն է ուզում, քոչարյանական է, սերժական է), ինչո՞ւ ես պիտի նրա ասածները բանի տեղ դնեմ: Այ, որ ինձ քննադատեն արդար, կառուցողական, առանց որևէ շահ ունենալու…»: Մեր քաղաքական մշակույթում հենց այդպիսի մոտեցում է ընդունված՝ ոչ միայն իշխանավորների կողմից: Իսկ գուցե ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանի վրա, թե ՈՎ է և ԻՆՉՈՒ, այլև գնահատենք, թե ԻՆՉ է ասում: Անձամբ ես որևէ մեկին քննադատելու կամ գովերգելու խնդիր իմ առաջ չեմ դնում: Պարզապես իմ համեստ փորձից և արժեքային համակարգից ելնելով, հայտնում եմ իմ դիտարկումները՝ չցանկանալով որևէ մեկին հակադրվել կամ որևէ մեկի հետ մերձենալ: Եվ ահա այս պահին ես ունեմ երկու դիտարկում: 1/ 1998-ի փորձից ելնելով, երբ իշխանությունը թեժացնում էր «նախկինների» հանդեպ հիստերիան, խրախուսում էր նրանց հասցեին ատելության խոսքը, օրումեջ քրեական գործեր և դատեր էր բացում, կոմպրոմատներ էր պեղում և հրապարակում, դա կարող է, ի վերջո, բերել պայթյունի, ինչպիսին էր «հոկտեմբերի 27»-ը: Բացասական էներգիայի կուտակումը բերում է պայթյունի՝ կարծեմ, դրա հետ բոլորը համաձայն կլինեն: Հիշենք, թե ինչ էր բղավում Նաիրի Հունանյանը՝ իր ոճրագործությունները կատարելիս՝ «Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին», «5 տարի չթողեց ընտրություն լինի»: Նա օգտագործում էր այն բառապաշարը, որը կիրառում էր ընդդիմությունը մինչև 1998 թվականը և իշխանական քարոզչությունը 1998-ից հետո: Իհարկե, «հոկտեմբերի 27-ն» ունի նաև արտաքին քաղաքական շատ լուրջ բաղադրիչ: Բայց մթնոլորտի շիկացումն այն ժամանակվա «նախագահական թևի» գործն է՝ հակառակ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի՝ իրավիճակը լիցքաթափելու փորձերի (հիշո՞ւմ եք՝ «Վանոն իմ ընկերն է»): 2/ Այսօր, ապրելով նմանատիպ մթնոլորտում, տարվելով փոխադարձ ատելության խոսքով, քրեական գործերի ու ձերբակալությունների քննարկումներով, մենք մեր ուշադրությունից դուրս ենք թողնում տարածաշրջանային կարևորագույն զարգացումները, Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան և Էրդողան-Ալիև հանդիպումների բովանդակությունը, որը, վախենամ, մեզ համար խիստ բացասական և վտանգավոր շեշտեր է պարունակում: Բայց դա, կարծես, ոչ մեկին չի հետաքրքրում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվ համարում։[/b]

Նմանատիպ նյութեր