211652_close_icon
views-count7197 դիտում article-date 09:12 24-10-2019

Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանն այժմ ԱՄՆ-ում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից և ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր