6512 դիտում
21:09 23-10-2019
Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը Ոչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է:
Ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, պետական քաղաքականության միջոցով պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի գլխաքանակը հասցվի 500 հազարի:
Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար:
Ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է պետական ծրագրով արտոնյալ պայմաններով դրանք տրամադրել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6756 դիտում
08:52 31-01-2018
«Զվարթնոցի» հին շենքը քանդվելու է. օդանավակայանն արմատապես կփոխվի. «Հայկական ժամանակ»
8861 դիտում
09:25 03-11-2017
Ոչխարի զանգվածային արտահանումը լուրջ խնդիր է առաջացրել. ՀՀ-ն ոչխարի միս է ներկրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1105 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
874 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1087 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին