211652_close_icon
views-count3369 դիտում article-date 18:11 23-10-2019

Նիկիտա Սիմոնյանին շնորհված պետական պարգևը կհանձնի Նիկոլ Փաշինյանը. Armsport.am

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը։ Այս մասին [url=http://armsport.am/2019/10/23/%d5%b6%d5%ab%d5%af%d5%ab%d5%bf%d5%a1-%d5%bd%d5%ab%d5%b4%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba/]ArmSport.am[/url]-ը տեղեկացել է Նիկիտա Սիմոնյանի հետ ունեցած զրույցի ընթացքում։ Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար լեգենդար մարզիկին պարգևատրելու հրամանագիրը Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր դեռևս այս տարվա հուլիս ամսին։ ՀՀ Վարչապետը հոկտեմբերի 25-ին Մոսկվա է ժամանելու ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ ԽՍՀՄ բազմակի և Օլիմպիական չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՄՕԿ-ի ոսկե շքանշանի ասպետ և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վարչապետ Փաշինյանը պետական պարգևը կհանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր պայմաններում։ Վաստակավոր մարզիչը, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ․ դարձավ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր, մինչ այս արժանացել է Հայաստանի պետական տարբեր պարգևների․ Պատվո շքանշան՝ 2011թ․, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ՝ 2013թ․։

Նմանատիպ նյութեր